Ավստրալիայում բացահայտել են դինոզավրերի նոր տեսակ

Օրվա լուր | | August 27, 2009 12:54

australian-dinosaurԳիտնականները հայտարարել են, որ Ավստրալիայում հայտնաբերել են դինոզավրերի նոր տեսակ: Գիտական բացահայտումը կատարվել է հյուսիսային Քվինսլենդ նահանգի ոչխարաբուծական ագարակներից մեկում:

Ըստ գիտնականների` բացահայտված դինոզավրի ոսկորները 100 միլիոն տարեկան են: Դրանք պատկանում են երկար վզով և փոքր գլխով բուսակեր մի դինոզավրի:

Գտածոյի վայրում, ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, նախատեսվում է նոր պեղումներ սկսել:

Քվինսլենդի թանգարանի ղեկավարն ասել է, որ նահանգը ավստրալիայում դինոզավրերին վերաբերող գտածոների կենտրոնն է, և հողի տակ դեռ կան դինոզավրերի հարյուրավոր կմախքներ:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply