Թուրք ազգայնականներն սպառնում են օգոստոսի 15-ից հետո կոտորել ստամբուլահայերին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | June 27, 2011 12:26
Թուրք ֆաշիստների «Թուրք վրիժառուների բրիգադ» (TIT) կոչվող խմբավորումը սպառնալից նամակ է ուղարկել թուրքական Evrensel պարբերականի խմբագրություն` կոչ անելով հայերին, քրդերին եւ մի շարք այլախոհ թուրք գործիչների մինչեւ օգոստոսի 15-ը լքել Թուրքիան, այլապես` խոստանում է անցնել արյունոտ գործողությունների:
Թուրք ֆաշիստների տարածած բաց նամակի մեջ պահանջագիր է ներկայացվել Evrensel եւ «Ակոս» պարբերականների աշխատակիցներին, «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի կազմակերպիչ Բասքըն Օրանին, քուրդ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելին, Ահմեդ Թուրքին, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին:
Նամակի մեջ նշվել է, թե Հայկական Սփյուռնք ու նրա կողմնակիցները առանց որեւէ պահանջի եւ անվերադարձ պետք է լքեն Թուրքիան: TIT-ը սպառնացել է, եթե իր պահանջները չիրականացվեն մինչեւ օգոստոսի 15-ը, իրենք կանցնեն արյունոտ գործողությունների:
Նամակի հետ կապված հայտարարություն է արել Evrensel պարբերականի խմբագիր Ֆաթիհ Փոլաթը` շեշտելով, որ Էրդողանի կուսակցությունը պատասխանատու է լինելու այս ամենի հետեւանքների համար:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Բսքըն Օրանին TIT-ից Էլ-փոստով սպառնալից նամակ էր եկել, որի ուղարկող ինչպես պարզվել էր ոստիկանության աշխատակից է:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
