Համաներմամբ ազատ է արձակվել 487 դատապարտյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 27, 2011 12:23
Հունիսի 24-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 487 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 172 դատապարտյալի պատժաչափը:
Անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ համաներումը մեկնարկել է մայիսի 27-ից:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 57-ը, կրճատում 4,
«Էրեբունի» – ազատ է արձակվել 111-ը, կրճատում 37,
«Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 8,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ է արձակվել 47-ը, կրճատում 37,
«Վանաձոր» – ազատ է արձակվել 17-ը, կրճատում 12,
«Սևան» – ազատ է արձակվել 63-ը, կրճատում 20,
«Հրազդան» – ազատ է արձակվել 26-ը,
«Աբովյան» – ազատ է արձակվել 2-ը, կրճատում 14,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» – ազատ է արձակվել 93-ը, կրճատում 24:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
