Եգիպտոս. իշխանությունը կփոխանցվի քաղաքացիական կառույցներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2011 12:17

Ռազմական կառավարությունը, որ Հոսնի Մուբարաքից հետո ղեկավարում է երկիրը, խոստանում է շուտով իշխանությունը փոխանցել քաղաքացիական վարչակարգին: Այս մասին հայտնել են Ամերիկայի սենատորներ Ջոն Մաքքեյնն ու Ջոն Քերին  Կահիրեում   Եգիպտոսի բարձրագույն  ռազմական խորհրդի նախագահ գեներալ ֆելդմարշալ Մուհամմեդ Հուսեյն Թանթաուի հետ  տեղի ունեցած հանդիպումից հետո:

Թանթաուին նրանց ասել է, որ իշխանությունը սույն թվականի սեպտեմբերին կայանալիք ընտրություններից անմիջապես հետո կփոխանցվի քաղաքացիական կառույցներին: Սենատորները հատուկ հայտարարություն են հրապարակել, ուր նշվում է` Եգիպտոսի կայունությունը  Միացյալ Նահանգների ազգային հետաքրքրությունն է:

 

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply