Սևան-Գավառ ճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106» և տրակտորը. 4 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 27, 2011 12:20
Հունիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Գավառ ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել 55-ամյա Նաիրի Ա.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի և 24-ամյա Սարգիս Օ.-ի վարած «Բելոռուս» մակնիշի տրակտորը, ինչի հետևանքով Նաիրի Ա.-ն և նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն
Դիտվել է 854 անգամ:





Facebook
Tweet This