Հալիձորում մեքենան գլորվել է ձորը. 1 մարդ մահացել է, 3-ը հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2011 12:14

Հունիսի 26-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Գորիսի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղից ներքև գտնվող այգիներում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա է գլորվել  ձորը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 33-ամյա Ռուդիկ Մ.-ի  վարած «ԳԱԶ-53» մակնիշի մակնիշի ավտոմեքենան Հալիձոր գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել գետը, ինչի հետևանքով նրա ուղևորուհին՝ 29-ամյա  Լուսինե Սանթրյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուս 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն

 

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply