Երկու մեդալ`Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 27, 2011 12:01

Սերբիայի Զրենյանին քաղաքի մարզապալատում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկական արծաթե և բրոնզե մեդալ:96 կգ քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում պարտվեց հունգարացի Գիորգի Ռիցմայերին: Իսկ ահա, 55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը հաղթելով Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մազյար Շիրմոհամադիին, կանգնեց պխատվո պատվանդանի 3-րդ աստիճանին: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին, իրենից առաջ թողնելով Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի ներկայացուցիչներին, զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply