Մայքլ Ջեքսոնի բաճկոնը «Թրիլլերից» վաճառվել է 1,8 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2011 11:46

Սև-կարմիր բաճկոնը, որով Ջեքսոնը նկարահանվել է  1983-ին «Թրիլեր»  տեսահոլովակում, վաճառվել է 1,8 մլն դոլարով: Գնորդը` տեխասցի մի վաճառական, մտադիր է  այն օգտագործել  մանկական կազմակերպությունների  համար բարեգործական  միջոցներ հավաքելու նպատակով:

Julien’s Auctions աճուրդի ներկայացուցիչները վաճառքից ստացված գումարի մի մասը կտրամադրեն կատուների բուծարանին, որտեղ այժմ Ջեքսոնին պատկանող վագրերն են  բնակվում: Բաճկոնի վրա Ջեքսոնի ստորագրությունն է: The Music Icons  աճուրդում վաճառքի են հանվել նաև Ջեքսոնին ու այլ երաժիշտների պատկանող  իրեր, ինչպես օրինակ` Էրիկ Քլեփթնի կիթառն ու Բոբ Դիլանի շրթհարմոնը:

 

 

 

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply