Հայոց ցեղասպանության պատմական փաստը կներառվի Կալիֆոռնիայի պատմության դասագրքերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2009 19:30

untitled-13Կալիֆոռնիայի Սենատն ընդունել է «Ցեղասպանության մասին տեղեկացվածության» թիվ 234 օրինագիծը, ըստ որի` Կալիֆոռնիայի պատմության ուսումնական ծրագրերում և դասագրքերում կներառվի նաև Հայոց ցեղասպանության պատմական փաստը:

Հասարակական բաց լսումների ընթացքում Հայոց ցեղասպանության փաստը հերքող Բրյուս Ֆեյնը եւ Թուրք-ամերիկյան կազմակերպությունների համագումարը ելույթ են ունեցել ընդդեմ օրինագծի` դեմ արտահայտվելով Հայոց ցեղասպանության ու Կամբոջայի, Դարֆուրի ոճրագործությունների միջեւ զուգահեռներ տանելուն և այն որպես ցեղասպանություն որակելուն:

Ի հակադրություն նրանց ելույթների` Կրթության հանձնաժողովի անդամ, նահանգային դեմոկրատ սենատոր Ջո Սիմիթյանն իր հիասթափությունն է հայտնել` ընդգծելով Հայոց ցեղասպանության պատմական փաստի անվիճարկելիությունը: Սենատի կրթության հարցերով հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Սենատի այս օրինագծին:

Սենատոր Վայլենդի «Ցեղասպանության մասին տեղեկացվածության» օրինագիծը կստորագրվի նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կողմից եւ օրենքի ուժ կստանա:

Անհրաժեշտ է նաեւ Կալիֆոռնիայի ուսումնական հանձնաժողովի անդամների քվեարկությունը, որպեսզի, ըստ օրինագծի, 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերն ընդգրկվեն բաձրագույն դպրոցի պատմության ուսումնական ծրագրերում:

«Ընդունելով Սենատի թիվ 234 օրինագիծը` մենք համոզված կլինենք, որ Հայոց ցեղասպանությունը չի մոռացվի հետագա սերունդների կողմից»,-ասել է սենատոր Վայլենդը:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply