Ուկրաինայի քաղաքացուհին փորձել է ինքնասպան լինել Լենինի դամբարանի մոտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2011 11:22

Երեկ, ուշ երեկոյան, Ուկրաինայի քաղաքացուհին փորձել է Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի մոտ ինքնասպանություն գործել: Դեպքը կատարվել է 22:45-ին. 50-ամյա կինը, որ եկել էր Խարկովյան շրջանից, փորձել է խոհանոցային դանակով կոկորդը կտրել: Ոստիկանության  աշխատակիցները խանգարել են նրան: Հիմա կինը հոսպիտալացվել է պարանոցի շրջանի կտրվածքով: Պատճառները հայտնի չեն:

Սա Կարմիր հրապարակում ինքնասպանության առաջին փորձը չէ: Անցյալ տարի, հունիսին, ոչ սթափ վիճակում Արխանգելսկի բնակիչը փորձել էր ինքն իրեն հրկիզել, հետո պարզվել էր, որ նրան զրկել էին վարորդական իրավունքից:

 

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply