Ճապոնիայում մեկնարկել Է ՄԱԿ-ի հերթական խորհրդաժողովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2009 12:49

un-logo-copyԵրեկ Ճապոնիայի Նիիգատա քաղաքում բացվել Է ՄԱԿ-ի 21-րդ խորհրդաժողովը` նվիրված զինաթափման հարցերին: Աշխարհի 21 երկրներից ժամանած շուրջ 90 փորձագետներ և պաշտոնյաներ կարծիքներ կփոխանակեն միջուկային զինաթափման և միջուկային զենքի չտարածման հարցերի շուրջ:

Եռօրյա աշխատանքի ընթացքում խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն այն կոնկրետ քայլերը, որոնք նպատակամղված են միջուկային զենքից զերծ աշխարհի ստեղծմանը, ինչպես նաև Կորեական թերակղզու միջուկազերծման, միջուկային չտարածման ռեժիմի ամրապնդման և սովորական սպառազինության զինանոցների կրճատման գործընթացի հարցերը:

Խորհրդաժողովը կազմակերպել են ՄԱԿ-ի Զինաթափման հարցերի դեպարտամենտը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ զինաթափման հարցերի տարածաշրջանային կենտրոնը:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply