Թրքուհին կամենում է գնել մահացող ռուս աղջկա դեմքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2011 10:50

Ինքնասպանության անհաջող փորձից հետո այլանդակված թրքուհին Բոդրում քաղաքում թունավորված Վիկտորյա Նիկոլաևի դեմքը ստնալու հույսեր է փայփայում:

Թրքուհի Սեգզին Էրգենը   հույս ունի վերականգնել այլանդակված երեսը` ռուս մահամերձ զբոսաշրջիկի դեմքի միջոցով: 1993-ին թրքուհին որոշել էր ինքնասպան լինել  խանդոտ ամուսու ոտնձգությունների պատճառով ու հուզմունքի պահին ամուսնու որսորդական հրացանից գնդակ էր արձակել գլխին: Բժիշկները կարողացան փրկել նրա կյանքը, սակայն ոչ դեմքը: 18 տարի կինը 60 զանազան վիրահատություններ է տարել,  սակայն մինչ օրս նա բժշկական դիմակ է կրում: Վերջին մի քանի ամիսը կինը կրկին գտնվում է պլաստիկ վիրաբուժության կենտրոնում,  ու բժիշկներն էլ նրան խոստացել են դոնոր գտնել: Մայիսի վերջին այս հիվանդանոց հասցված 23-ամյա ռուս աղջիկը, որ թունավորվել է մեթիլ-սպիրտից, շատ ծանր վիճակում է գտնվում: «Բժիշկներն ասացին, որ նա գրեթե ոչ մի շանս չունի, այդ ժամանակ մտածեցի` գուցե աղջիկն ինձ  իր դեմքով նոր կյանք պարգևի: Սակայն ես չգիտեմ, թե ինչպես խոսեմ նրա մոր հետ: Այդ աղջիկը վաղուց վերակենդանացման բաժանմունքում է ու, երբ արդեն նրա ուղեղը մեռնի, այլևս ոչ մի հույս չկա նրան փրկելու»:

Սեզգինի գեղեցկությունը դարձել է իր իսկ դժբախտության պատճառը: Սիրով է ամուսնացել ու 3 երեխա ունեցել: Ժամանակի հետ ամուսինը սկսել է ահավոր խանդել. թույլ չի տվել տաբատ կրել, դիմահարդարվել, ծեծել է, երբ փոքր ինչ ուշ է վերադարձել: Կինը չի դիմացել ու հուսահատ քայլ է կատարել. մի օր երեխաներին դպրոցից տուն է բերել , նստեցրել հեռուստացույցի  առջև, ապա հեռացել հարակից սենյակ ու գնդակ արձակել ծնոտին: Ամուսինն աշխատանքից անմիջապես տուն է սուրացել ու կնոջը հիվանդանոց տեղափոխել, որտեղ կինը 4 ամիս է անցկացրել: Երբ կինն աչքերը բացել է, հասկացել է, որ իր արարքով ինքն իրենից խլել է ամենաթանկը` երեխաներին, ընտանիքն ու  գեղեցկությունը: Դրանից հետո ամուսինը երեխաներին իր հետ տարել է ու հեռացել կնոջից: Այդ տարիների ընթացքում միայն փոքր տղան է մի անգամ մորն այցելության եկել:

Բժիշկները հիմա համապատասխանության թեսթեր են անում :

«Վիկտորիայի ուղեղը մեռած է, նա օրգանների ու հյուսվածքների գերազանց դոնոր է», ասել է իսրայելցի բժիշկ , գիտ. դոկտոր Միրաբի Քաթարիաշվիլին: Ու քանի դեռ աղջիկը Թուրքիայի օրենքներով համարվում է կենդանի, նրանից ոչինչ չի կարելի վերցնել:  Իսկ Վիկտորիային վերակենդանացման բաժանմունքի բժիշկները միանշանակ   կենդանի են համարում: «Այո, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, նրա ուղեղը չի աշխատում, սակայն սիրտը շարունակում է բաբախել»:

23-ամյա աղջիկը Թուրքիա էր ժամանել գարնանը` դիպլոմի պաշտպանությունից հետո` հանգստանալու: Նա գիդ էր աշխատում: Մայիսի վերջին աղջիկը  Բոդրում էր եկել երկույթ անցկացնելու, որտեղ և խմել  է չարաբաստիկ ալկոհոլը, որի մեջ, ինչպես հետագայում պարզվեց, մեթանոլ է եղել` թունավոր նյութ , որն անդամալուծում է  նյարդային համակարգն ու տանջալից մահվան հանգեցնում: Երեկույթի հաջորդ իսկ օրն ավելի քան 30 ուղևոր հայտնվել էր հիվանդանոցում, իսկ 4 երիտասարդ աղջիկներ մահացան:

 

 

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply