Բրիտանական խորհուրդը հայտարարում է մշակույթի կառավարման դասընթացների գրանցման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 27, 2011 11:23
Բրիտանական խորհուրդը հայտարարում է մշակույթի կառավարման դասընթացների գրանցման մասին: Դասընթացները տեղի կունենան հուլիսի 11-12 -ը «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Դրամը գտնվում է բազմաթիվ որոշուների կայացման առանցքում: Այն ազդում է գեղարվեստական նախագծման, մարքետինգի և կառավարման վրա: Այս դասընթացները կուսումնասիրեն եկամտի տարբեր աղբյուրները և դրանց ազդեցությունը մշակութային կազմակերպության կառավարման և մարքետինգի վրա:
Դասընթացի առաջին օրը կուսումնասիրվեն բիզնեսի և ռազմավարության պլանավորումը ֆինանսավորման տեսանկյունից: Նախքան ծրագրի սկսվելն այն պետք է ֆինանսապես ապահովված լինի: Անկախ նրանից, ֆինանսավորումը պետական աղբյուրներից է, մասնավոր ներդնողներից թե վարկատուներից, այն պետք է կազմված լինի ներդրողներին ծրագրի ֆինանսական արժեքի արդարացիությունն ապացուցելու համար:
Կազմակերպությունների հիմնական եկամտի աղբյուրը վաստակն է, որն էլ հիմնականում ապահովվում է հանդիսատեսի և գնորդների կողմից: Երկրորդ օրը կուսումնասիրվեն մարկետինգի և լսարանի ընդլայնման հնարավորությունները հասարակության նոր շերտեր ներգրավելու համար:
-Ծրագրին կարող են մասնակցել մշակութային գործիչները, մենեջերները, աջակցողներն ու ձեռներեցները, ովքեր, աշխատելով մշակութային և ստեղծագործական ոլորտում, հետաքրքրված են կառավարման իրենց հմտությունները զարգացնելու գործում:
-Մասնակիցները կարող են աշխատել մշակութային ու ստեղծագործական ցանակացած ոլորտում, այն է` գեղարվեստ, թատերական արվեստ, կինո և հեռուստատեսություն, գրականություն և հրատարակչություն, երաժշտություն, նորաձևություն, ինտերակտիվ ու ժամանցային ծրագրեր, ԶԼՄ-ներ և այլն:
-Տարիքային սահմանափակում չկա, սակայն մասնակիցները պետք է ունենան նվազագույնը 2 տարվա փորձ նշված ոլորտներից մեկում:
-Դասընթացներն անցկացվելու են անգլերեն` հայերեն թարգմանությամբ:
Սա երկօրյա դասընթաց է: Միայն գրանցված թեկնածուները կարող են մասնակցել դասընթացներին: Կապ կհաստատվի միայն առաջին փուլն անցած մասնակիցների հետ: Մասնակիցները կարող են մասնակցել նաև ծրագրի միայն առաջին օրվա դասընթացներին, սակայն խրախուսում ենք մասնակցությունն ամբողջական ծրագրին:






Facebook
Tweet This
Email This Post
