ԵԱՀԿ նախագահն ընդգծել է կարգավորման ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 27, 2011 10:35

ԵԱՀԿ Գործող Նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ընդգծել է ջանքերը շարունակելու կարեւորությունը` ԼՂ հակամարտության լիարժեք խաղաղ կարգավորման հասնելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, նա հայտարարել է այս մասին` մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` Կազանում կայացած հանդիպումը:

«Ողջունում եմ մի շարք հարցերի շուրջ փոխհամաձայնության գալու ջանքերը, որոնք կնպաստեն պայմանների ստեղծմանը Հիմնարար սկզբունքների հաստատման համար: Հուսով եմ, որ չլուծված խնդիրների համաձայնեցման շուրջ աշխատանքները կշարունակվեն», – ասել է Աժուբալիսը:

«ԵԱՀԿ-ն պատրաստ է հակամարտության գորտում իր Անձնական ներկայացուցչի միջոցով աջակցել եւ լրացնել եռակողմ մակարդակի վրա ընդունված եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից աջակցություն ստացած ցանկացած ջանքերի», – հայտարարել է Աժուբալիսը:

ԵԱՀԿ Գործող Նախագահը ընդգծել է նաեւ զինադադարի ռեժիմի ամրապնդման եւ վստահության ամրապնդման միջոցառումների անհրաժեշտությունը:

«Ես նախագահներին կոչ եմ անում հավատարիմ մնալ Սոչիում եւ Աստրախանում կայացած նախկին եռակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնություններին` ներառյալ շփման գծում հավանական միջադեպերի հետաքննությունը եւ ուժի կիրառումից եւ կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալը», – ասել է Աժուբալիսը:

 

Մեդիամաքս

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply