Նոր հանդիպում կկայանա միայն այն դեպքում, երբ Երեւանը եւ Բաքուն հայտարարեն սկզբունքները ստորագրելու պատրաստակամության մասին, գրում է թերթը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 27, 2011 10:33

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե Երեւանը եւ Բաքուն հաստատակամորեն հայտարարեն կարգավորման սկզբունքները ստորագրելու պատրաստակամության մասին:

Այսօր այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով Կրեմլի աղբյուրը:

Թերթի պնդմամբ, ՌԴ նախագահը խիստ հիասթափված է Կազանում կայացած հանդիպման արդյունքներից, որի ընթացքում կողմերին կրկին չհաջողվեց համաձայնեցնել ԼՂ կարգավորման սկզբունքները:

 

Մեդիամաքս

 

Դիտվել է 608 անգամ:
Print Friendly

Leave a Reply