ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար. ԼՂ խնդրով բանակցություններն առաջիկա երեք տարում պասիվ փուլ կմտնեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2011 17:18

Լեռնային Ղարաբաղում չէին բացառում այն հնարավորությունը, որ Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը բեկումնային չի լինի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ նախագահների կազանյան հանդիպման շուրջ լավատեսական կանխատեսումները որոշակի կասկած էին առաջացնում Բաքվի ապակառուցողական դիրքորոշման ֆոնին: Սակայն, ըստ նրա, համանախագահների բոլոր այդ լավատեսական հայտարարություններն ուղղված են բանակցային գործընթացի պահպանմանը:

«Այդ գնահատականները, դրանց հաջորդող մեկնաբանությունները պաշտպանում են բանակցային գործընթացը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գերազանց գիտակցում են դա»,-նշեց նա` միաժամանակ ընդգծելով, որ բանակցային գործընթացը  2012, 2013 եւ 2014 թվականներին կմտնի պասիվ փուլ:

 

 

Դիտվել է 2480 անգամ:
Print Friendly

Leave a Reply