Վրացական մամուլը ներկայացնում է Գարեգին Բ-ի Վրաստան այցելության վերաբերյալ վրացի գործիչների տեսակետները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 26, 2011 9:27
Վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը Հայաստանի եւ Վրաստանի պատրիարքների Վրաստանյան հանդիպման վերաբերյալ ամփոփել է վրացի գործիչների կարծիքը, սպասումներն ու գնահատականները:
Ստորեն ներկայացնում ենոք հոդվածը, որոշակի կրճատումներով:
«Թեեւ Ամենայն հայոց կաթողիկոսի այցը բարեկամական էր թվում, այնուամենայնիվ վրաց հասարակության կարծիքները տարբեր են: Այս այցելությունն իր մեջ ընկերական տոնայնություն չէր պարունակում: Վրաստանում բնակվող էթնիկ հայերը ուզում են, որ Վրաստանում նրանց եկեղեցին ունենա այնպիսի իրավասություններ, ինչպիսին ունի ուղղափառ եկեղեցին, դա նորմալ չէ, այդպիսի բան ոչ մի երկրում չի լինում, դա ոչ միայն հոգեւոր, այլեւ քաղաքական պառակտում է»,- հայտնել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թինա Իվելաշվիլին:
Վրաստանում պաշտոնական վեց տաճարներից մեկը գտնվում է Ախալցխայում: Վրացիների համար Իոանե Մկրտիչի, իսկ հայերի համար Սուրբ Նշան տաճարի շուրջ տարաձայնությունները իրենց պիկին հասան 1990 թվականի ապրիլի 24-ին: Այդ ժամանակ եկեղեցում գործում էր «Բարեկամության թանգարանը» եւ հայերը սրբապատկերները ձեռքներին փորձեցին այն գրավել:
«8 հազար էթնիկ հայ էր հավաքվել: Տարաձայնությունը երկու ազգերի միջեւ վերածվեց պայքարի: «Պատերազմենք» հայտարարում էին հայերը եւ չէին մտածում նահանջելու մասին: Փողոցները 4 օր լեփ-լեցուն էր ժողովրդով եւ մենք հասկացանք, որ մենք առանց ուժի գործադրման չենք կարող միայնակ նրանց ցրել»,-պատմել է պատմաբան Վովա Զեդգինիձեն:
«Այդ ժամանակ այստեղ ժամանեց Վրաստանի ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան, Հայաստանի նախագահների խորհրդի ղեկավարը եւ 15 հոգուց բաղկացած պատվիրակությունը: Վերջում որոշվեց , որ հարցը կլուծի Վրաստանի պատրիարքարանը, իսկ մինչ այդ տաճարը փակեցին եւ վերահսկողության համար նշանակեցին թիկնապահներ»,-ասաց նա:
Այսօր տաճարը բաց է թե հայերի եւ թե վրացիների համար, չնայած ոչ մի կողմի համար պատարագ չի կատարվում:
«Մեկ հանդիպումով նման վիճելի թմաները չեն լուծվի: Այս հարցերի լուծման համար տասը հանդիպումն էլ է քիչ, հատկապես որ Վրաստանում բնակվող էթնիկ հայերը վիճում են տասյակ եկեղեցիների շուրջ»,-նշել է պատմաբանը:
Ըստ քահանա Դեկանոզ Իոանե Գելաշվիլիի, նման վիճելի հարցերի լուծման համար կստեղծվի վրաց-հայկական հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն գիտնականներ, պատմաբաններ: (Նշենք, որ նման պայմանավորվածություն երկու պատրիարքների միջեւ չի կայացել-NEWS.am)
«Նրանք առանց հեգեւոր անձանց որոշում կկայացնեն եւ կներկայացնեն փաստաթղթեր, թե որ եկեղեցին ումն է: Իսկ Հայաստանում գոյություն ունեցող վրացական տաճարներում եթե եկեղեցական ծուխ չլինի, ապա նրանց տեղում կստեղծվեն մենաստաններ»,-ընդգծել է քահանան:
Իսկ թե որքանով էր Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան պատմական. Ցույց կտա ապագան: Մեզ մնում է սպասել»:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
