Ուրալում Մայքլ Ջեքսոնի արձանն են կանգնեցրել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 25, 2011 20:13

Ռուսաստանում փոփ աստղին նվիրված արձանը կանգնեցվել է Եկատերինբուրգում: Բրոնզե արձանն ավելի քան կես տոննա է կշռում, այն իր կեցվածքով հրավիրում է բոլոր երկրպագուներին` պարելու: Հուշարձանի բացումը կապված է աստղի մահվան երկրորդ տարելիցի առիթով: Գաղափարը տեղի ֆան-ակումբինն է, որ որոշեց անմահացնել իր կուռքին: Աստղի մահից հետո, ջեքսոնամոլները գումար են հավաքել նրա արձանի համար: Սկզբում ողջ Ռուսաստանով մեկ հայտարարվել է լավագույն էսքիզի մրցույթ, հետո հատուկ ընտրված քանդակագործն անցել է էսքիզի “շնչավորմանը”: Հուշարձանի հեղինակը կրասնոյարսկցի քանդակագործ Վիկտոր Մոսիելևն է. նա աշխատել է ավելի քան կես տարի: Ողջ ընթացքում  փորձել է վերարտադրել աստղի կերպարի մանրամասները: Ներկայումս արձանը տեղադված է տեղային “Արբատի” վրա: Բրոնզե Մայքլը 3 մ հասակ ունի: Արձանի բացումից անմիջապես հետո երկրպագուները  պարեր կազմակերպեցին: Ֆան-ակումբի անդամները մտադիր են փողոցը, ուր  տեղադրված է արձանը մոտ ժամանակներում վերանվանել Ջեքսոնի պողոտայի (ներկայումս այն կրում է Վայների անունը):

 

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply