ՀՀ ԶՈՒ զինվորական կարգապահությանը նվիրված կոլեգիայի արտագնա նիստ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 25, 2011 19:54

Հունիսի 24-ին Կապանում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտագնա նիստ: Ամփոփվել է զինված ուժերում զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը 2011թվականի առաջին կիսամյակում: Կոլեգիայի նիստին մասնակցել են զորամասերում անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բոլոր պատասխանատուները:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը` նշելով, որ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է իրավախախտումների ու հանցագործությունների նվազում:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ  ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՊՆ ռազմական ոտիկանության պետը և բանակային զորամիավորումների հրամանատարները:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդես գալով ամփոփիչ ելույթով, մասնավորապես ասել է. «2011թ. առաջին կիսամյակը, որը հայտարարված էր կարգապահության կիսամյակ, հիմք է տալիս փաստելու, որ զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց: Սակայն առկա հաջողությունները բավարար չեն և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով զարգացնել ու շարունակական դարձնել ձեռքբերումներըե:

Օրինակելի կարգապահ ճանաչված զորամասերը առաջիկայում պարգևատրվելու և խրախուսվելու են:

 

 

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply