«Լավագույնը Հնդկաստանից» ` մինչև հուլիսի 3-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2011 16:53

«Դինամո» մարզադահլիճում կրկին բացվել է «Լավագույնը Հնդկաստանից» անունը կրող հնդկական ապրանքների տոնավաճառ։

Հնդիկ առևտրականներն ու արտադրողները հայ գնորդին են ներկայացնում հնդկական կահույք, թեյ, շալեր ու շարֆեր, հագուստ, զարդեր, համեմունքներ, գորգեր ու ծածկոցներ և այլն։

Ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 500 անուն ապրանքատեսակ, որոնք շուկայական ավելի էժան են 10-15 տոկոսով:

Հնդկական ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացնում հայ հասարակության մեջ ոչ միայն գների մատչելիության, այլև հնդկական ազգային ապրանքատեսականի ձեռք բերելու առումով` համեմունքներ, բնական քարերով զարդեր, կտորեղեն, անգամ կահույք:

Հնդկաստանից ցուցահանդեսին մասնակցելու է եկել ավելի քան 25 գործարար։ Ցուցահանդեսը կավարտվի հուլիսի 3-ին։

Ցուցահանդես-վաճառքը Հայաստանում անցկացվում է 5-րդ անգամ: Այն կազմակերպել է Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատը՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ։

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply