Երկու տարի առաջ այս օրը Մայքլ Ջեքսոնը հեռացավ կյանքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2011 16:37

Այսօր լրանում է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մահվան երկրորդ տարելիցը:

Երգչի տան դռները մի քանի ժամով անվճար բացվելու են նրա երկրպագուների համար: Վերջիններս կարող են մասնակցել հիշատակի արարողությանը, վառել մոմեր: Միջոցառումներ են նախատեսվում նաև «Նևերլենդում», որտեղ մահացել է փոփ արքան, իսկ նրա երկրպագուների մի մասը հավաքվելու է Իլինոյս նահանգի Գերի քաղաքում, որտեղ ծնվել է հայտնի երգիչը և ապրել մինչև 1969 թ.-ը:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին,51 տարեկանում: Բժիշկների եզրակացությամբ,  նա մահացել է մեծ քանակությամբ դեղեր ընդունելու հետևանքով: Նրա բժիշկ Քոնրադ Մյուրեյի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ոչ դիտավորյալ սպանության մեղադրանքով:

 

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply