Անմիջապես սկսել պատերազմ հայերի դե՞մ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2011 16:27

Հունիսի 25-ին Ադրբեջանում Ղարաբաղի ազատագրման կազմակերպության բարձրագույն ժողովում որոշում է կայացվել դիմել երկրի իշխանություններին մեկ պահանջով` “Անմիջապես սկսել պատերազմ հայերի դեմ”:

Կազմակերպության ղեկավարությունը նաև որոշում է կայացրել անցկացնել հանրահավաք` նույնատիպ պահանջով:

Կազմակերպությունը լրատվամիջոցներին հղած իր հայտարարության մեջ նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները նպատակ չունեն կարգավորել Լեռնային Ղարաբղի խնդիրը, այլ միայն փորձում են որքան հնարավոր է երկար պահպանել հայերի գերիշխանությունը Ղարաբաղում: Քանի որ Ալիևի ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները միայն քարոզչական նպատակ ունեն, այս դեպքում կազմակերպությունը կարող է հեղինակազրկել Ադրբեջանի իշխանություններին:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply