Նյու Յորքի սենատը հաստատել է միասեռականների ամուսնությունները թույլատրող օրինագիծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2011 16:17

Նյու Յորքի սենատը հաստատել է միասեռականների ամուսնությունները թույլատրող օրինագիծը:

Այսպիսով, Նյու Յորքը կարող է դառնալ ԱՄՆ վեցերորդ նահանգը, որտեղ միասեռ ամուսնությունները թույլատրվում են:

Օրինագիծը վերջնականապես ընդունված կհամարվի, եթե նահանգապետ Էնդրյու Կուոմոն ստորագրի այն:

Նշվում է, որ հենց Նյու Յորքն է այն վայրը, որտեղ ծնվել է սեռական փոքրամասնությունների պաշտպանության շարժումը:

Օրինագիծը Նյու Յորքի Սենատում քվերակության էր դրվել նաեւ 2009 թ-ին, սակայն մերժվել էր:

2008թ-ին նմանատիպ օրինագիծ էր ընդունվել Կալիֆոռնիայում, որից հետո 18 հազար միասեռական զույգեր էին գրանցել իրենց հարաբերությունները: Սակայն ավելի ուշ Գերագույն դատարանը չեղյալ էր համարել օրինագծի քվերակության արդյունքները, եւ  ներկայումս դատարանի այդ որոշման օրինականությունը քննարկվում է Վերաքննիչ ատյանում:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply