Կալիֆորնիայում մոլեգնում են անտառային հրդեհները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2009 11:57

kaliforniaԱՄՆ-ի Կոլումբիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Սան-Ֆրանցիսկոյից հարավ գտնվող Սանտա-Կրուզ շրջանից արդեն տարհանվել է մոտ 2500 մարդ:

Ուժեղ հրդեհ է նաև Կալիֆորնիայի հարավային մասում` Սանտա-Բարբարա շրջանում: Այստեղ կրակն արդեն մոտեցել է խոշոր բնակավայրերին:

Հրդեհի դեմ պայքարի գործընթացում ներգրավված են 1000-ից ավել հրշեջներ, 6 հատուկ ուղղաթիռներ և նույնքան էլ ինքնաթիռներ: Սակայն հրդեհը մարելուն խոչընդոտում է չոր և շոգ եղանակը· այս մասին հաղորդում է «Վեստի»-ն:

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply