Տարիքը կեղծելն այսուհետ անհնար կդառնա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 25, 2011 15:48
Շատ կանայք ու տղամարդիկ գերադասում են ծածկել կենսաբանական տարիքը նույնիսկ բժիշկներից, սակայն, արևմտյան գիտնականների մշակած նոր տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է իմանալ ցանկացած մարդու տարիքը:
Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետներն առաջարկում են թեսթավորել թուքը, ինչը հնարավորություն կտա անսխալ որոշել մարդու ճշգրիտ տարիքը` առանց լրացուցիչ անալիզների:
Արդյունք ստանալու համար բավարար է թքի նվազագույն քանակը: Մեթոդը մշակողները կարծում են, որ այն կարելի է կիրառել քրեագիտության մեջ, որոշելու հանցագործի ճշգրիտ տարիքը:






Facebook
Tweet This
Email This Post
