Ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման ոլորտում արձանագրվել է 46 խախտում
Օրվա լուր | ankakh | August 27, 2009 11:54
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) հունվարից միչև օրս ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման ոլորտում հայտնաբերել ու արձանագրել է 46 խախտում (անցած տարվա նույն ժամանակահատվածում` 25): Կազմվել է վարչական տուգանքի 29 ակտ, գանձվել` 2,7 մլն դրամ (2008 թվականի նույն ժամանակահատվածում `15 ակտ, 1,5 մլն դրամ):
Տեսչության գրասենյակից «Արմենպրես»-ին ասել են, որ նշված ժամանակահատվածում տեսչության լաբորատորիաները 69 ջրային օբյեկտներից վերցված 128 փորձանմուշումներում կատարել են 1.730 անալիտիկական հետազոտություններ:
Պարզվել է, որ որոշ նյութերի (թթվածնի կախույթներ, ամոնիում, քլորիդ իոններ) սահմանային թույլատրելի գերազանցումներ կան Աշտարակի ոռոգման ջրանցքի ջրերում:
Նույն ժամանակահատվածում կենտրոնական լաբորատորիան հետազոտություններ է կատարել նաև Լոռու Ախթալայի պոչամբարից և «Վանաձորի քիմպրոմ» ՓԲԸ-ից դուրս եկող հոսքաջրերում: Արդյունքում փաստվել են թթվածնի չոր մնացորդների, մանգանի, սիլիցումի սահմանային թույլատրելի նորմերի գերազանցումներ:






Facebook
Tweet This
Email This Post
