Հայաստանն ու Ադրբեջանը կորցրեցին վերջին տասնամյակի լավագույն հնարավորությունը.The Wall Street Journal

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2011 14:52

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը, անդրադառնալով հունիսի 24–ին Թաթարստանի մայրաքաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին, գրել է, թե Հայաստանին ու Ադրբեջանին չհաջողվեց ստորագրել համաձայնագիր, որը կլուծեր Լեռնային Ղարաբաղի «սառեցված» հակամարտությունը:

Պարբերականը նկատում է, որ Կազանի գագաթնաժողովը կողմերի համար վերջին տասնամյակի լավագույն հնարավորությունն էր` համաձայնության հասնելու մի շարք սկզբունքների շուրջ, որոնք դիվանագետների և վերլուծաբանների կարծիքով՝ կկասեցնեին «պոտենցիալ վերադարձը պատերազմին»։

Tert.am

 

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply