Մահացել է ամերիկյան հայտնի դերասան Փիթեր Ֆալկը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 25, 2011 14:44
83 տարեկան հասակում Բևեռլի Հիլզի իր առանձնատանը նախօրեին մահացել է ամերիկացի հայտնի դերասան Փիթեր Ֆալկը:
Նա առավել հայտնի էր խուզարկու լեյտենանտ Կոլոմբոյի դերակատարմամբ՝ «Կոլոմբո» սերիալում: Այս դերի համար նա չորս անգամ «Էմմի» մրցանակի է արժանացել: ԱՄՆ-ից բացի, սերիալը ցուցադրվել է աշխարհի 26 երկրում:
Փիթեր Ֆալկը նաև խաղացել է «Բեռլինի երկինքը», «Կորուսյալ աշխարհ», «Առաքյալը», «Այսքան մոտ, այսքան հեռու» ֆիլմերում: Դերասանը մի քանի անգամ արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակին:
Ֆալկը տառապում էլ Ալցհեյմերի հիվանդությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
