Սերժ Սարգսյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Թաթարստանի նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 25, 2011 13:48

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր Կազանում աշխատանքային նախաճաշ է ունեցել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ, որից հետո տեղի է ունեցել Նախագահ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

«Կազան» ձիասպորտի համալիրում երեկ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ դիտել է Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացված ձիարշավը:

 

 

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply