Կինը մահացել է` տեսնելով սեփական թաղումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2011 13:35

49–ամյա Ֆագիլիու Մուհամեդիանովը դագաղում արթնացել է այն ժամանակ, երբ նրա մարմնի վրա աղոթելիս են եղել հարազատները։

Կենդանացած կինն սկսել է ուժեղ բղավել, նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, բայց արդեն ուշ է եղել. կինը 12 րոպե անց մահացել է։

Նրա ցնցված ամուսինը՝ Ֆագիլին, «Austrian Times» թերթին ասել է. «Մենք տեսանք, որ նա կենդանի է, և անմիջապես նրան հասցրինք ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Նա ապրեց ընդամենը 12 րոպե և ևս մեկ  անգամ մահացավ, այս անգամ՝ ընդմիշտ։ Նա կենդանի էր այն ժամանակ, երբ բժիշկներն ասել էին, որ մահացած է, և նրան հնարավոր էր այն ժամանակ փրկել»։

Հիվանդանոցի  մամլո ներկայացուցիչը հայտնել է, որ ղեկավարությունն արդեն հետաքննություն է սկսել այս ահավոր  դեպքի  կապակցությամբ։

7or.am

 

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply