Մաֆիոզների կանայք` ամուսինների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2011 13:18

Նյույորքյան գանգստերների ընկերուհիներն ու կանայք առաջին անգամ “դուրս են եկել ստվերից” ու Ամերիկայի ստվերային թագավորների մասին պատմել ամեն ինչ:  Մինչ նոր շոուի թողարկումը, նյույորքյան մաֆիոզների կլանների մասին աննախադեպ հարցազրույց են ունեցել ԶԼՄ-ները: Կանայք պատմել են, թե ինչ է նշանակում ապրել սառնարյուն մարդասպանի կողքին` ձեռք ձեռքի տված: Նրանցից շատերը, իմանալով, թե ինչով են զբաղվում ամուսինները, միևնույն է, տարիներ շարունակ  դիմավորել են նրանց ընթրիքով ու ջերմ գրկախառնությամբ:

Այսպես. Լինդա Սկիրոն` “Կոլոմբո” կլանի առաջնորդի, հետագայում ԿՀՎ-ի ինֆորմատոր Գրեգի կինն էր, պատմել է, որ իր ամուսինը միշտ հոգատար է եղել նրանց հանդեպ, ում սիրել է: Իսկ եթե նրա հետ վատ վարվեին, ապա պարզապես կսպաներ:

Շատերը նույնիսկ տեղյակ չեն եղել իրենց զուգընկերոջ իսկական զբաղմունքի մասին: Օրինակ` Չերիլ Կարուզոն, որի ամուսինը Գամբինո Ֆիլի ընտանիքի անդամ է (Ֆիլլի), պատմում է, որ ամեն ինչ ֆիլմի նման է եղել: Նա ամուսնու մասին իրականությունն իմացել է միայն դատալսման ժամանակ: Մեկ ուրիշ կին` Անդրեա Ջովինոն  պատմում է, որ քնել է հանցագործների մի ողջ համաստեղության հետ, այդ թվում` հայտնի Բանաննոյի, նրա մտերիմ ընկեր Ջոն Գոթիի ու թմրաբարոն Մարկ Ռեյթերի հետ: “Ես պարզապես կամենում էի, որ իմ մասին հոգ տանեն, ցանկանում էի գտնել տղամարդ, որն ինձ կաջակցեր”,ասել է աղջիկը: 1992-ին ԿՀՎ-ն նրան  նույնպես ձերբակալում է  վաշխառության համար: “Շատ դժվար է, երբ ինքդ ես այդ ամենի մեջ հայտնվում”, պատմել է նա:

Իտալա-ամերիկյան մաֆիայի 5 ընտանիք (Բոնաննո, Գամբինո, Ջենովեզե, Կոլոմբո և Լուկեզե) արդեն մեկ դար հսկում է Նյու Յորքը: Այս ընտանիքների ձևավորումը սկսվել է դեռևս 20-րդ դարի 20-ականներից: “Կնքահայրը” ֆիլմը նկարահանվել է իրական նախատիպերի ու նախապատմության հիման վրա, իսկ Գամբինոյի ընտանիքը դարձել է “Սոպրանոյի կլանը” ֆիլմի նախատիպը: Բանաննոյի ընտանիքն օրինակ, անմիջական մասնակցություն է ունեցել նախագահ Ջոն Քեննեդու սպանության մեջ:

Իրական շոուն (մաֆիայի մասին` “գանգստերական գեղեցկուհիների” մասնակցությամբ) ամերիկյան էկրաններին կհայտնվի հուլիսի 13-ին:

 

Դիտվել է 1534 անգամ:
Print Friendly

Leave a Reply