Կոլումբիայում 12 հնդկացու են սպանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2009 11:44

kolumbԿոլումբիայում 10 անհայտ անձանցից կազմված մի խումբ երեկ գնդակահարել է ավա ցեղի պատկանող 12 հնդկացիների` այդ թվում և 4 երեխաների: Սպանությունը կատարել են զինված և դիմակավորված անհայտ անձինք, ովքեր կրել են զինվորական համազգեստ: Նրանք ինգնաձիգերից կրակ են բացել հնդկացիների տների ուղղությամբ:

Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը խիստ դատապարտել է տեղի ունեցածը և 100 միլիոն պեսո (մոտ 50 հազար ԱՄՆ դոլար) խոստացել ինֆորմացիայի համար, որը հնարավորություն կտա ձերբակալել այդ սպանության կազմակերպիչներին և կատարողներին: Դեպքը հետաքննում են և ոստիկանությունը  և զինված ուժերը:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply