Միշել Օբաման հասարակության առջև 15 սեղմում է կատարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2011 12:39

Հարավային Աֆրիկա կատարած ուղևորության ժամանակ, Միշել Օբաման Քեյփթաունի ուսանողության առջև ցուցադրել է, թե ինչպես պետք է  կառուցվածքը պահպանել: Այդ նպատակով, նա, առանց անհարմար զգալու մի քանի ուսանողների ու դասախոսների հետ մարզանք  է կատարել. թռչկոտել է գնդերի վրա, փորի ձգումներ ու սեղմումներ կատարել: Սկզբում նա խոսել է առողջ կենսակերպի մասին, հետո էլ ցուցադրել ասվածը: Իհարկե, երբ հետո ուսանողներից մեկը հարցրել է, թե ինչ ուտելիք է գերադասում, պատասխանն էլ ավելի է զարմացրել ունկնդիրներին, քանի որ  պարզվել է, որ նախագահի կինն ամենաշատը սիրում է ֆրի:”Այո, այո, ես չեմ կարողանում դադար առնել”,  ասել է նա, հետն էլ խոստովանել, որ ֆրին այնքան էլ չի համապատասխանում առողջ սննդի նորմերին: Հանդիպումից հետո բոլորը զարմացած էին նրա անմիջականության ու շարժունության վրա: Միշել Օբաման ՀԱՀ է մեկնել արքեպիսկոպոսի հրավերով: Հետաքրքիր է, որ 80-ամյա արքեպիսկոպոսը քայլ անգամ չի հեռացել է Միշել Օբամայից և նունիսկ նրա հետ հավասար մասնակցել է կոլեկտիվ մարզանքին:

 

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply