«Հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն». Տ.Բալայան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2011 12:17

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի նոր պնդումները, թե իբր Հայաստանի և Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգ, երեք կամ անգամ մեկ տարածքի վերադարձի վերաբերյալ. “Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, և բնականաբար ոչ հինգ, ոչ երեք, ոչ էլ նույնիսկ մեկ շրջանի վերադարձի մասին: Հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն, որը նման է նաև այն ասածներին, թե իբր Չավուշօղլուն ջատագով չի հանդիսացել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձանժողովի վերակենդանացմանը, ինչի մասին հրապարակայնորեն ասել են ԵԽԽՎ մի շարք անդամներ, անգամ Ադրբեջանի պատվիրակները”,-ասել է Բալայանը:

 

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply