Հաղթանակ` խոշոր հաշվով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 25, 2011 8:36

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը առաջին հաղթանակը տարավ Բուլղարիայի Պրավեց քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում: 2-րդ տուրի խաղում մեր տղաները 4:1 հաշվով ջախջախեցին Հյուսիսային Իռլանդիայի այդ տարիքային հավաքականին: Հայաստանի թիմի կազմում աչքի են ընկել Էդուարդ Ավագյանը, Վարդան Բակալյանը, Համլետ Ասոյանը (11 մ) և Նարեկ Պետրոսյանը: Բուլղարիայի եւ Ռումինիայի հավաքականների հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են հենց այդ երկրների պատանեկանները, որոնք վաստակել են 4-ական միավոր: Հայաստանի ներկայացուցիչներն ունեն 3 միավոր: Հունիսի 25-ին կկայանան 3-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը կմրցի դաշտի տերերի` Բուլղարիայի թիմի հետ:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply