Թուրք տղամարդը ընկերացել է վայրի խոզի հետ (վիդեո)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2011 1:29

Թուրքիայի Մուղլայի նահանգի Փալամութբուքու ավանի բնակիչ Մուսթաֆա Յավուզը արդեն մեկ տարի է պահում է վայրի խոզի, որի մայրը նախորդ տարի ավտովթարի հետեւանքով սատկել էր։

Մուսթաֆա Յավուզը նշել է, որ վայրի խոզին անունը դրել է «Կառլոս» եւ շատ է մտերմացել հետը։ «Նրան մեկ տարի առաջ գտա փողոցում։ Այն ժամանակ այն մեկ ամսական էր։ Կերակրել եւ մեծացրել եմ։ Տարել եմ անտառ բաց եմ թողել, սակայն կրկին հետ է եկել»,-նշել է Յավուզը՝շեշտելով, որ վայրի խոզը շատ ընկերասեր է եւ շան նման խաղաղում է մարդկանց հետ։

NEWS.am

 

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply