Բռնկվել է երեք հրդեհ. տուժածներ չկան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 27, 2009 11:34

fire2Երեկ, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: Դեպքի վայր է մեկած հրշեջները հրդեհը մարել են 15.35-ին: Ամբողջությամբ այրվել է Օ. Բարսեղյանին պատկանող վագոն-տնակն իր գույքով` 12 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 18.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անտառային փողոցի վերջնամասում խոտածածկ տարածք է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 19.23-ին: Այրվել է 3000 քմ մակերեսով խոտ:

Փրկարար ծառայության տվյալներով`երեկ նաև ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի փողոցներից մեկում ավտոմեքենա է այրվում : Դեպքի վայր մեկնած հրշեջները կրակը մարել են 17.55-ին:
Մասամբ այրվել է «ԳԱԶ-66» մակնիշի 354 ՏԼ 42 պ/հ-ի բեռնատար ավտոմեքենան և թափքում գտնվող մանրահատակը` 1 խմ ծավալով:

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply