Կազանում եռակողմ հայտարարություն է ընդունվել (ամբողջական տեքստը)
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 24, 2011 22:13
Կազանում այսօր` հուլիսի 24-ին կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել:
«Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպեցին 2011 թվականի հուլիսի 24-ին Կազանում եւ քննարկեցին աշխատանքների ընթացքը, որոնք անցկացվել են նրանց հանձնարարությամբ` ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծերը համաձայնեցնելու նպատակով:
Երկրների ղեկավարները արձանագրել են, որ մի շարք հարցերում հասել են փոխըմբռնման, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շնորհակալություն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդների ներկայացուցիչներին` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում նրանց ցուցաբերած մշտական ուշադրության համար եւ բարձր են գնահատել ՌԴ նախագահի մասնակցությունը` պայմանավորվածության հասնելու գործընթացին աջակցելու համար»:







Facebook
Tweet This
Email This Post
