Կանայք գեյերին դեմքով են ճանաչում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 24, 2011 21:58

Բրիտանացի գիտնականների վերջին ուսումնասիրությունների համաձայն , կանայք կարող են հասկանալ տղամարդկանց սեքսուալ կողմնորոշումը  միայն նրա լուսանկարին նայելով, գրում է The Telegraph-ը:

 

Տորոնտոյի համալսարանի գիտնականները խնդրել են 40 ուսանողուհու  նայել տղամարդկանց  80 լուսանկար և ասել  ,թե իրենց կարծիքով  նրանցից  յուրաքանչյուրը ինչ կողմնորոշում ունի : Լուսանկարների կեսում պատկերված էին գեյեր, իսկ մնացածը բնական էին:

Նկարները հատուկ այպես էին ընտրվել, որ տղամարդիկ չլինեին առանձնապես գեղեցիկ, իսկ  դեմքերի արտահայտությունները առավելագույնս նեյտրալ; աղջիկներին առաջարկվում էր հենվել միայն ինտուիցիայի վրա: Ուսանողուհիների պատասխանները զարմանալի ճիշտ էին; Ամենաճշգրիտ պատասխաներ այն աղջիկներն էին տվել,ովքեր խոստովանել են ,որ սեքսուալ գրգռված վիճակում են եղել:

 

Այդ ժամանակ գիտնականները կրկնել են փորձը , առաջարկելով  20 աղջկա  նախապես կարդալ զգացմունքային ռոմանտիկ պատմություն, իսկ մնացածին չկարդալ  և չնայել ոչինչ  ինչը կպարունակի էրոտիկ ենթատեքստ;  Լսարանի առաջին մասի պատասխանները ավելի ճշգրիտ էին : Բայց էքսպերիմենտը  ձախողվեց, երբ ուսանողուհիներին խնդրեցին լուսանկարներով որոշել կանանց սեքսուալ կողմնորոշումը;

 

“Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբ կինը գրգռված է , այսպես թե այնպես մտածում է իր սեքսուալ զուգընկերոջ մասին , հնարավոր է նաև սերնդի շարունակության, նրա ուշադրությունը սրվում է: Կանանց մեջ ուսանողուհիները չեն տեսել ընտանիք ստեղծելու ապագա զուգընկերոջ” , – պարզաբանում է  հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր Նիկոլաս Ռուլը,ով ղեկավարում էր գիտական աշխատանքը ; Ուսումնասիրության միակ թերությունը

The Telegraph լրագրողները համարում են այն փաստը, որ ուսանողուհիների սեքսուալ կողմնորոշումը հաշվի չէին առել:

 

 

Դիտվել է 2012 անգամ:
Print Friendly

Leave a Reply