Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2009 11:25

indoneziaԻնդոնեզիայի Սուլավեսի կղզում այսօր տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գորոնտալո նահանգի համանուն կենտրոնից 87 կմ հարավ-արևմուտք: Ուժեղ ցնցումների պատճառով բնակիչները լքել են իրենց տները: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, չկան:

Անցած տարվա նոյեմբերին Գորոնտալոյում տեղի ունեցավ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի պատճառով հարյուրավոր տներ ավերվեցին, զոհվեց 2 մարդ:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply