Տիգրան Քոթանջյանն առաջինն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 24, 2011 17:38

Քիչ առաջ Ջերմուկում ավարտվեց Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարը: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր  ուժեղագույն ճանաչվեց երևանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Որպես պարգև  նա ստացավ 3 հազար դոլար: Հավելենք, որ Տիգրանը Ռուսաստանի մայրաքաքաղաք Մոսկվայում տարեսկզբին կազմակերպված «Աերոֆլոտ օփեն»  B մրցաշարի հաղթող էր դարձել: Հետո էլ Քոթանջյանը երկրորդն էր ճանաչվել Բեյրութում անցկացված միջազգային մրցաշարում: Դա վկայում է, որ նա կայուն մրցելույթներ է ունենում: 6,5-ական միավորով հորշամրցաշարն ավարտեցին Կոնստանտին Շանավան, Մաքսիմ Տուրովը, Միխայիլ Ուլիբինը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Լևոն Բաբուջյանը:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply