Այս շաբաթ իրականացվել է 17,1 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2011 16:55

Հունիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65,832,951 ԱՄՆ դոլար 376.15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 86,822,982 ԱՄՆ դոլար 377.16 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 376.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է   950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 375.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.1 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply