ԱՄՆ նախագահ. «Երկու պետություն բանաձևը կկարգավորի մերձավորարևելյան հակամարտությունը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2009 19:07

«Պաղեստինցի ժողովրդի իրավունքները չեն կարող դրժվել: Նույնպես չի կարելի դրժել փաստը, որ ԱՄՆ-ը հզոր հարաբերություններ ունի Իսրայելի հետ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Կահիրեի համալսարանում` իսլամական աշխարհին ուղղված իր ելույթում: Բարաք Օբաման ընդգծել է, որ Ամերիկան երես չի թեքի պաղեստինցի ժողովրդի` անկախ պետություն ունենալու բնական իրավունքից. «Պաղեստիցի ժողովուրդը տառապեց` հանուն սեփական հայրենիքի ստեղծման: Այդ ժողովուրդը ենթարկվեց գաղթի, ապրեց վրանների տակ, մաշկի վրա զգաց ամենօրյա նսեմացումը և զրկվեց ապահով կյանքից»,-ասել է Օբաման` ավելացնելով, որ պաղեստինցիների ներկա իրավիճակն անընդունելի է և միայն «երկու պետություն» բանաձևն է տարածաշրջանում խաղաղության գրավականը: Ինչ վերաբերում է պաղեստինյան «Համաս» խմբավորմանը, ապա, ըստ ԱՄՆ նախագահի, թեև այն վայելում է ժողովրդի աջակցությունը, «սակայն ունի պարտավորություններ` վերջ դնել բռնություններին, հարգել նախկինում ստորագրված համաձայնագրերը, ճանաչել Իսրայել պետության գոյության իրավունքը»:

Al-Jazeera, Al-Arabiya, Sana news Agency

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply