Տեսախցիկները տեղադրվում են բնակչության անվտանգությունն ապահովելու նկատառումով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 24, 2011 16:51

Երևանի ավագանու հունիսի 24–ին տեղի ունեցած 5–րդ նստաշրջանի 5–րդ նիստում քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետը ավագանու հաստատմանն է ներկայացրել Երևանի ավագանու նախկինում ընդունած մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու  և Երևանի քաղաքապետի ընդունած որոշումներին հավանություն տալու մասին հարցերը։

Երևանի մետրոպոլիտենում տեսախցիկներ տեղադրելու նպատակով գումարի հատկացման հարցի  վերաբերյալ Երևանի քաղաքապետը նշել է , որ ծրագիրն, ըստ էության, քաղաքապետարանի կողմց մշակվող ,Անվտանգ քաղաքե հայեցակարգի մաս է կազմում և  իրականացվում է բացառապես բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝  առաջարկել է կողմ քվեարկել առաջարկությանը։

Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետը ավագանու հաստատմանն է ներկայացրել բնակարաների օտարման և Երևան համայնքի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերից քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու մասին որոշման նախագծերը, որոնք, միաձայն կողմ քվեարկությամբ, արժանացել են  ավագանու հավանությանը։

Գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի վերաբերյալ ավագանու անդամներից մի քանիսը ձեռնպահ են քվեարկել։ Որոշումը, սակայն, ձայների մեծամասնությամբ ընդունվել է։

Ավագանու անդամները միաձայն հավանություն են տվել նաև օրակարգում ընդգրկաված մնացած բոլոր հարցերին։

Նիստի վերջում քաղաքապետարանի աշխատակազմի անդամներին ուղղված ավագանու անդամների հարցերը վերաբերել են տրանսպորտի, քաղաքաշինության , բարեկարգման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտների։ Բարձրացված բոլոր հարցերին տրվել է սպառիչ պատասխան,  իսկ որոշ  հարցերի առնչությամբ քաղաքապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել։

 

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1391 անգամ:
Print Friendly

Leave a Reply