Անգլիացիները հայտնաբերել են Թալիբանի ռումբերի ֆաբրիկա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 24, 2011 16:18

Մեծ Բրիտանիայի զինուժն Աֆղանստանում հայտնաբերել է գաղտնի փոքրիկ գործարան, որտեղ  արտադրել են զենք ու պայթուցիչներ: Ընդամենը մի շաբաթ է , ինչ անգլիացի ու աֆղան զինվորներն աշխատում են Աֆղանստանի տարածքում, սակայն  այդ կարճ ժամանակահատվածում կարողացել են լրջորեն ազդել տարածաշրջանի իրավիճակի վրա: Երեքշաբթի նրանց հաջողվել է հայտնաբերել ու վնասազերծել մեծաքանակ զենք ու պայթուցիչ, որոնք թալիբները պատրաստել են հերթական ահաբեկչության համար: Տեղաբնակները զինվորներին հայտնել են, որ Հելմանդայից ոչ հեռու մի ֆաբրիկայում ռումբեր են ստեղծում: Հետախույզները մեկնել են ենթադրյալ տեղանք ու համոզվել դրանում: Հետախուզման արդյունքում հայտնաբերվեց 45 կգ պայթուցիչ, 81 դետոնատոր և այլ սարքավորումներ, որնոցով հնարավոր է տարածության վրա պայթյուն իրականացնել:

 

 

 

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply