Հարավաֆրիկյան Հանրապետությունում զինվորականների բողոքի ակցիան վերաճել է բախումների ոստիկանության հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2009 11:02

uar1Հարավաֆրիկյան Հանրապետությունում բախումներ են տեղի ունեցել զինծառայողների և ոստիկանության միջև:

Զինվորական արհմիությունների մոտ 2 հազար անդամներ` դժգոհ իրենց աշխատավարձից, փորձել են գրոհել նախագահի նստավայրը:

Հասարակական կարգի պաշտպանները ստիպված են եղել օգտագործել ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Մարմնական վնասվածքներ են ստացել տասնյակ ցուցարարներ:

Արհմիությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում` փորձելով այդպիսով  հասնել զինծառայողների աշխատավարձերի 30 տոկոս բարձրացման:

Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարարը, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, հայտարարել է, որ բողոքավորները կհեռացվեն աշխատանքից, բացառված չէ, որ նրանք նաև ենթարկվեն քրեական հետապնդման:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply