Տիգրան Դավթյան. «Մինչեւ տարեվերջ սղաճը կնվազի»
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 24, 2011 15:17
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր հայտարարել է, որ, նախարարության կանխատեսումներով, սղաճի մակարդակը մինչեւ տարեվերջ կնվազի:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, Տիգրան Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դրա մասին կարելի է եզրակացնել տնտեսության ընդհանուր դրական միտումներից ելնոլով:
«Ակնհայտ է, որ կունենանք նաեւ պետբյուջեով նախատեսված 4.6% տնտեսական աճը, իսկ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա կգերակատարենք պլանը»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:






Facebook
Tweet This
Email This Post
