ՁԻԱՀ-ով հիվանդն ինքն իրեն այրել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 24, 2011 14:53

Դժբախտը բարձրացել է Լենինի արձանի պատվանդանին ու անցորդների աչքի առջև ինքնահրկիզվել: Կրասնոյարսկի շրջանի Ուժուր քաղաքի 51-ամյա բնակիչ Անատոլի Պ.-ն բարձրացել է  Լենինի արձանի պատվանդանին, բենզին լցրել վրան ու կրակայրիչը մոտեցրել: Կրակն իսկույն ինքնասպանին պարուրել է ու վերջինս` չդիմանալով ցավին, ընկել է գետնին` բետոնապատ հիմքին:

Ինքնասպանն ալկոհոլի ազդեցության տակ է եղել ու ոչ մի պահանջ չի դրել: Պարզապես բարձրացել է արձանի վրա ու ինքնահրկիզվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծանր է, քանի որ ստացել է 1-2 աստիճանի այրվածք: Հարազատները պատմել են, որ տղամարդը հուսահատվել էր, քանի որ աշխատանք չէր գտնում: Բացի այդ,  մի քանի ամիս առաջ բժիշկները նրա մոտ ախտորոշել են ՁԻԱՀ  և հավելել, որ 2-3 տարվա կյանք ունի:

 

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply