Ղարաբաղը դեմ է Մադրիդյան սկզբունքների ձևաչափին ու մոտեցումներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2011 14:32

«Գոյություն ունի երեք սկզբունք, որոնց շուրջ ձեռք է բերվել հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Ղարաբաղի համաձայնությունը։ Սկզբունքներից առաջինը ուժի և սպառնալիքի չկիրառումն է, ինչի հետ մենք լիովին համաձայն ենք։ Երկրորդը՝ տարածքային ամբողջականության սկզբունքն է. այս հարցում մեր հստակ դիրքորոշումն ունենք։ Եվ երրորդը՝ ինքնորոշման իրավունքն է, որի հիման վրա կառուցվում է մեր արտաքին քաղաքականությունը»։ Այս մասին «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ ասել է Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը՝ պատասխանելով ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների հարցերին։

«Այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» հետ կապված ձևաչափն ու մոտեցումները սխալ են։ Մենք ունենք իրավունքներ, որոնք չի կարելի արհամարհել, քանի որ մենք դրանց դիմաց շատ մեծ գին ենք վճարել»,–ասել է նախարարը՝ նշելով, որ պաշտոնական Բաքվի հրահրած պատերազմը տեղեկատվական դաշտ է տեղափոխվել։

ԼՂ արտգործնախարարը հրաժարվել է որևէ կանխատեսում անել Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ այսօր Կազանում կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ։

 

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply