Ֆրանսիայի նախագահի հայազգի թեկնածուն թուրքասեր է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 24, 2011 14:26

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրել պատրաստվող ֆրանսահայ Մաքսիմ Վերները սիրում է Թուրքիան եւ ցանկանում է ավելի մոտիկից ճանաչել թուրքական մշակույթը։

Թուրքական Sabah պարբարականն անդրադարձել է Մաքսիմ Վերներին՝ նշելով, որ մայրական կողմից նրա պապը՝ Կիրեջյանը Էրզրումից տեղափոխվել է Ստամբուլ, որտեղից էլ 1923-ին հեռացել են Ֆրանսիա։

«Մաքսիմ Վերների արտաքին քաղաքականության գլխավոր կետերից է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության աջակցությունը։ Վերներն ասում է, որ ինքը ցանկանում է թուրքական մշակույթն ավելի մոտիկից ճանաչել։ «Ես շատ եմ սիրում Թուրքիան։ Ցանկանում եմ՝ թուրք երիտասարդներին աշխարհին ծանոթացնեմ։ Նրանց ընտանիքներում եւ ընկերների մեջ համերաշխություն կա»,- ասում է Մաքսիմ Վերները՝ նշելով, որ իր պապը Էրզումցի հայ էր»,-գրել է թուրքական Sabah-ը։

Նշենք, որ Վերների նախընտրական ծրագիրը ներկայացված է «Երիտասարդներ բոլոր տարիքների, միացեք: 89 առաջարկ 2012-ի համար» գրքում: Վերների առաջարկներից մեկն է մեքենա վարելու իրավունքի անվճար տրամադրումը:

Վերները ցանկանում է դառնալ ֆրանսիական երիտասարդության թեկնածուն, որպեսզի ներկայացնի իր գաղափարները:

Վերների թեկնածությունը սենսացիա է դարձել Ֆրանսիայի համար: Նա բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, թերթային հրապարակումների հերոսն է դարձել:

NEWS.am

 

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply